211652_close_icon
views-count24204 դիտում article-date 17:45 04-05-2017

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել նորածին հնգյակի առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ[url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/] հնգյակի[/url] առողջական վիճակի մասին, ըստ որի՝ երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։ Ըստ նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ` առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում առանձին գնահատվել է նորածինների առողջական վիճակը, քննարկվել են խնամքին ու բուժմանն առնչվող հարցերը: Մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։ Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է: Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցերը: Նշենք, որ նորածինների բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։ Մասնագետների այցերը կլինեն շարունակական։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր