65840 դիտում
11:26 07-07-2019
Արտակարգ դեպք Երևանում. բժիշկների շնորհիվ 2 երիտասարդների կյանք փրկվել է. բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հերացու հիվանդանոցի բժիշկներին՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, հաջողվել է փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները թե՛ ընկերների, թ՛ե բարեկամների, թե՛ գործընկերների շրջապատում համարվում են պարկեշտ անձնավորութուններ: Նրանք իրենց ծառայության ընթացքում բազմաթիվ կյանքեր են փրկել ([color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նախաքննության շահերից ելնելով, չի հայտնում նրանց տվյաները), բայց որ նրանք պետության ու ժողովրդի համար մեծ գործեր են արել՝ դա անհերքելի է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց բերման ենթարկելու օպերացիան ղեկավարել են ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
09:38 08-12-2015
«Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանին հաջողվեց խուսափել խաղողի բերքի մթերումից. «Իրատես de facto»