6666 դիտում
21:53 20-12-2017
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն Արցախի կարիքավոր ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն ԱՀ-ում ապրող 5 և ավելի, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանն ասել է, որ աջակցության կարգով վերոնշյալ խմբերում հաշվառված ընտանիքների համար Արցախ են բերել սննդամթերքի շուրջ 1000 արկղ՝ յուրաքանչյուրը 16 կգ քաշով:
«Հիմնադրամի կողմից Հոլանդիայում կազմակերպված այս տարվա դրամահավաքի գումարներով փորձել ենք Արցախի կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրել: Մեր հիմնադրամն արդեն 29 տարի է Հայաստանին աջակցություն է ցուցաբերում: Երկրորդ տարին է, ինչ ակցիային ներգրավված է նաև Արցախը»,-ասել է Պ. Ջամբազյանը և հավելել, որ իրենք ցանկություն ունեն Արցախում իրականացնել նաև զարգացման ծրագրեր:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանն էլ հայտնել է, որ 1000 արկղերից 588-ը տրամադրվելու է 5 և ավել երեխաներ ունեցողներին, իսկ 412-ն էլ՝ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին:
Աջակցության ծրագրից օգտված հաշմանդամ երեխայի մայր Անուշ Սահակյանն իր շնորհակալական խոսքում ասել է. «Մենք շնորհակալ ենք «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին, որ նման ուշադրություն և աջակցություն են ցուցաբերում մեզ նման ընտանիքներին»:
[url=https://artsakhpress.am/arm/news/78113/diakonia-baregortsakan-himnadramn-arcakhi-kariqavor-yntaniqnerin-ajakcutyun-e-cucaberum.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
16:32 10-06-2020
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը մարդասիրական աջակցություն է ցուցաբերել 500 ընտանիքի
Այս բաժնից
568 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը