211652_close_icon
views-count1529 դիտում article-date 15:54 05-07-2019

Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի լավագույն մեդիամենեջեր է ճանաչվել

ՌԴ-ում մեդիաբիզնեսի ոլորտում ամենամյա ազգային մրցանակաբաշխության Գրան պրին («Ռուսաստանի մեդիամենեջեր-2019») շնորհվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի, ինչպես նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20190704/1556220452.html]ria.ru[/url]-ն, նրա գլխավորած լրատվամիջոցների սոցիալական նախագծերը բարձր գնահատականի են արժանացել լրագրողական հանրության կողմից: Առաջին անգամ պատմության մեջ Գրան պրին շնորհվել է միանգամից երկու մարդու. Սիմոնյանից բացի պարգևատրվել է նաև կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆյոդոր Բոնդարչուկը:

Նմանատիպ նյութեր