1076 դիտում
22:40 04-07-2019
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ
Հուլիսի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Դիդիե Գիյոմի հետ (Didier Guillaume):
Հանդիպմանը քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, ոռոգման, սննդի անվտանգության, գինեգործության և անասնապահության ոլորտներում: Կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում հայ-ֆրանսիական ոլորտային համագործակցությունը:
Հանդիպման ավարտին դեսպան Տոլմաջյանը նախարարին շնորհակալություն հայտնեց իր երկարամյա գործունեության ընթացքում Հայաստանին և ֆրանսահայ համայնքին շարունակական աջակցության համար:
Տեղեկանք. Դիդիե Գիյոմը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից: Մինչ այդ նա եղել է սենատոր, հայաշատ Բուրգ-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետ, Ռոն-Ալպ և Դրոմ ռեգիոնների խորհրդի անդամ:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
15:27 16-06-2015
Իսպանիայի թագուհի դոնյա Լետիցիան դարձել է ՄԱԿ պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության դեսպան
1617 դիտում
21:15 27-06-2019
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը