1889 դիտում
17:38 04-07-2019
Վովիկ Խոջայան. Ակնկալում էինք 4-5 մեդալ
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերից հետո սամբոյի հավաքականի մարզիչ Վովիկ Խոջայանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց թիմի մասնակցությունը խաղերին.
«Մինսկ մեկնեցինք 6 մարզիկով և 2 մարզիչով, բոլորից սպասելիքներ կային, հնարավորություն ունեինք 4-5 մեդալ նվաճել: Տիգրան Կիրակոսյանի ոսկե մեդալը սպասելի էր, իսկ Դավիթ Գրիգորյանն ու Արսեն Ղազարայնը լավ հանդես եկան, բայց կարող եմ ասել, որ թիմի ներուժը ավելի մեծ է: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն հոգացել էր հավաքների և մարզահագուստի ծախսերը:
Մինսկում Հայաստանի պատվիրակությունը մեզ դիմավորել է պատշաճ կերպով, դրանից հետո ամենօրյա ժողովների ժամանակ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները: Կազմակերպվածությունից նույնպես շատ գոհ եմ»,-խոսքը եզրափակեց Վովիկ Խոջայանը:
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
17:50 19-11-2015
Վովիկ Խոջայան. Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հաջողությունը երես էր թեքել
1827 դիտում
20:50 20-08-2019
Սահակ Հովհաննիսյան. Եթե արծաթե մեդալ էինք նվաճել, ուրեմն դրան էինք արժանի
Այս բաժնից
2890 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6862 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5584 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին