1882 դիտում
17:50 19-11-2015
Վովիկ Խոջայան. Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հաջողությունը երես էր թեքել
Սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի կարծիքով աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հաջողությունը երես էր թեքել:
«Իմ կարծիքով աշխարհի առաջնությունում երկրորդ մրցանակային տեղ զբաղեցնելը դա վատ արդյունք չէ: Շատ ավելի լավ կլիներ, եթե Տիգրանը ոսկե մեդալ նվաճեր, քանի որ նա արժանի էր: Եվս մեկ մեդալ ունենք՝ երրորդ տեղում Էռնեստ Հայրապետյանն էր: Մենք ունեինք Եվրոպայի չեմպիոններ, ովքեր պայքարում էին հավասար հակառակորդների դեմ: Այս անգամ հաջողությունը մեր մարզիկներից երես էր թեքել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Խոջայանը:
Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վերդարձան երկու մեդալով: Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը` արծաթե մեդալ:
Նմանատիպ նյութեր
1886 դիտում
17:38 04-07-2019
Վովիկ Խոջայան. Ակնկալում էինք 4-5 մեդալ
2332 դիտում
09:23 27-06-2019
Բանկերն էլ են երես թեքել տնտեսությունից. «168 ժամ»
Այս բաժնից
2872 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6841 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5569 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին