211652_close_icon
views-count2127 դիտում article-date 11:28 04-07-2019

Ինչով է զբաղվելու Պուտինը 2024 թվականից հետո. ՌԴ նախագահը դժվարացել է կանխատեսումներ անել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական Corriere della Sera թերթին տված [url=https://www.corriere.it/esteri/19_luglio_04/siamo-prontia-riannodareil-filo-strategicocon-l-america-11aac0fc-9dd0-11e9-9326-3d0a58e59695.shtml]հարցազրույցում[/url] ասել է, որ առաջիկայում իրեն սպասվում է ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք, և կանխատեսումներ անել, թե ինչով է նա զբաղվելու 2024 թվականից հետո, դեռ շուտ է: «Այդ մասին խոսելը դեռ վաղ է: Առջևում ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք է սպասվում: Եվ աշխարհում իրադարձությունների նման արագ զարգացման պայմաններում դժվար է կանխատեսումներ անելը»,- ասել է Պուտինն ի պատասխան հարցին, թե մտածել է նա՝ ինչ է անելու 2024 թվականից հետո, և մտադիր է արդյոք հեռանալ քաղաքականությունից: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինի լիազորությունները կավարտվեն 2024 թվականին: Հարցազրույցում Պուտինն անդրադարձել է նաև ԱՄՆ-ՌԴ, ՆԱՏՕ-ՌԴ հարաբերություններին։

Նմանատիպ նյութեր