88451 դիտում
14:08 03-07-2019
Վայոց ձորի մարզում ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ․ վիրավորներից մեկը կին է
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 23։50-ի սահմաններում Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Իսկ ժամեր անց, այս անգամ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ահազանգ ստացվել Վայքի հիվանդանոցից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի դանակահարված վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Վարդանյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն է, իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակիչ 24-ամյա Արգիշտի Բ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արգիշտի Բ․-ի, Վայք քաղաքի բնակիչ 23-ամյա Գևորգ Ս․-ի և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա Էմին Ս․-ի միջև։
Վիճաբանության հետևանքով Արգիշտի Բ․-ն «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Իսկ Գայանե Ա․-ն «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գայանե Ա․-ն կռվի մասնակիցներից Էմին Ս․-ի կինն է։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)