2187 դիտում
16:20 02-07-2019
Իզմիրի մոտ SOCAR ընկերության վարձած նավում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ․ կա 1 զոհ
Հուլիսի 1-ի երեկոյան Petkim նավահանգստում (թուրքական Իզմիրի մոտ) լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում տուժել են Իտալիայի 15 քաղաքացիներ, Ռումինիայի մեկ քաղաքացի և Petkim-ի մեկ աշխատակից: Իտալիայի քաղաքացիներից մեկը՝ Ռոբերտո Մոնտեգուրդիան, զոհվել է: Հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Պայթյունը հրդեհ է առաջացրել Synzania նավում, որի մեջ էր ներմղվում նավթամթերք: Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջներ և փրկարարներ։
Petkim նավահանգիստը պատկանում է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությանը: Իտալական նավը վարձել էր SOCAR Turkey դուստր ընկերությունը: SOCAR-ի կայքում տեղի ունեցածի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել լցանավի մեջ պրոպիլեն ներմղելիս: PETKİM-ի գրավոր հայտարարության մեջ նշված է, որ հրդեհը տեղի է ունեցել չպարզված պատճառով՝ իտալական դրոշի ներքո լողարկող Synzania նավ հեղուկ ածխաջրածին լիցքավորելիս:
Synzania լցանավի ջրատարողությունը մոտ 4 հազար տոննա է: Տեղական դատախազությունը պատահարի քննություն է կատարում:
Նմանատիպ նյութեր
3301 դիտում
14:05 23-10-2014
Հզոր պայթյուն ադրբեջանական Socar ընկերության նավթահորերից մեկի պլատֆորմի վրա. 12 մարդ անհետ կորել է
4448 դիտում
18:24 12-10-2018
Թուրքիայում՝ Իզմիրի արդարադատության պալատի շենքում, զանգվածային թունավորման դեպք է գրանցվել․ կա 1 զոհ
2504 դիտում
19:22 08-10-2020
ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին
Այս բաժնից
598 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
661 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
595 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար