211652_close_icon
views-count83474 դիտում article-date 21:01 01-07-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի համբերության բաժակը լցվել է. ճանապարհային ոստիկանությունում հրավիրվել է հատուկ նիստ. հնարավոր են պաշտոնանկություններ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և դասակների հրամանատարները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի բարկությունն է ու քիչ հետո նիստերի դահլիճում Վ. Օսիպյանի գլխավորութամբ տեղի է ունենալու հատուկ նիստ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ճանապարհային ոստիկանության որոշ պաշտոնյաներ հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, որոշներն էլ Վ. Օսիպյանի կողմից խիստ նախազգուշացման ենթարկվեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է լուրի մասին տեղեկություններ ստանալ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր