211652_close_icon
views-count2052 դիտում article-date 11:09 01-07-2019

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսին ու Հոմսին, կան զոհեր, այդ թվում՝ երեխա. SANA

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հոմսի ու Դամասկոսի ծայրամասային հատվածներին, ինչի հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ երեխա է մահացել, հայտնում է Սիրիայի պետական [url=https://www.sana.sy/en/?p=168629&fbclid=IwAR3PjkvTE8_duhfDkt9-E1vG9QGs7qNYD-gAdk-BsobdRKGAzYmd6j6Z1QQ]SANA [/url]գործակալությունը: Իսրայելի օդանավերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի զինվորականների դիրքերի ուղղությամբ: Կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի օդային տարածքից: Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները: Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ քաղաքի երկնակամարում հզոր պայթյունների շարք է լսվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր