211652_close_icon

Մինսկ-2019․ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց օղակներ վարժությունում

views-count2250 դիտում article-date 19:34 30-06-2019
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրն անցկացվում են սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։ Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։ Հիշեցնենք, որ Դավթյանն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։ Օղակներ վարժությունում չեմպիոն դարձավ Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։ Այս վարժության որակավորման փուլը Վահագն Դավթյանը հաղթահարել էր 14․500 արդյունքով։

Նմանատիպ նյութեր