Տարոնի ոստիկանները հայտնաբերել են ծեծի մեղադրանքով հետախուզվողին
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 19.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է բերման ենթարկվել հունիսի 4-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի ծեծի հոդվածի մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը։ Նա տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին և ներկայացվել Լոռու մարզի քննչական վարչություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]