211652_close_icon
views-count4352 դիտում article-date 23:42 27-06-2019

Ղրղզստանի նախկին նախագահը խոստացել է դիմադրություն ցույց տալ` իրեն ձերբակալելու փորձի դեպքում

Ղրղզստանի նախկին նախագահը Ալմազբեկ Աթամբաևը մտադիր է դիմադրություն ցույց տալ իրավապահ մարմիններին` իրեն ձերբակալելու փորձի դեպքում:[url=https://armenpress.am/arm/news/980132.html] «Արմենպրես»-[/url]ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը այս մասին Աթամբաևը հայտարարել է հունիսի 27-ին Բիշքեկում, մեկնաբանելով խորհրդարանի կողմից իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: «Տեղեկություն կա իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից իմ ձերբակալության նախապատրաստման մասին: Ես ամեն ինչի պատրաստ եմ, և դիմադրելու եմ»,- ասել է նախկին նախագահը: Նրա խոսքով` ինքն իրեն կցված զենք ունի: Ղրղզստանի նախկին նախագահի անձեռնմխելիության չեղարկման որոշումը պաշտպանել են խորհրդարանի նիստին ներկա 120 պատգամավորներից 103-ը: Դեմ են արտահայտվել Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից մի քանի պատգամավորներ, որի հիմնադիրն Աթամբաևն Է:

Նմանատիպ նյութեր