211652_close_icon
views-count2776 դիտում article-date 18:30 27-06-2019

Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ

[b]Սամվել Բաբայանի գրասենյակ․ Նախաձեռնող խումբ. ահազանգ[/b] ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնող խումբը տեղեկացվել է այն մասին, որ ս.թ. հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտ քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող շենքի միջանցքում,որը գտնվում է ստորագրահավաքի վայրի հսկողության տակ, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հրահանգով տեղադրվել է տեսախցիկ տեսագրման սարքով: Նախաձեռնող խումբն իր մտահոգությունն է հայտնում և միաժամանակ դիտում է այս ամենը քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն ուղղված գործողություն:Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է և հանգեցնելլուէ կոնֆլիկտային իրավիճակի: Հունիսի 4-ից՝ ստորագրահավաքի մեկնարկից սկսած, Ստեփանակերտի քաղաքապետը մերթընդմերթ խոչընդոտում է ստորագրահավաքի օրինական անցկացմանը։ Նախ շուրջ 40 000 ընտրական իրավունք ունեցողանձանց քաղաքում տրամադրվել էր ընդամենը մեկ սենյակ ստորագրահավաքը իրականացնելու համար, հանրային ծառայողներին հրահանգվել էր թույլ չտալ ԱՀ այլ համայնքների և քաղաքների բնակիչներին մասնակցել ստորագրահավաքին Ստեփանակերտում, մինչդեռ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի`Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն,ով ունի ընտրական իրավունք կարող է մասնակցել ստորագրահավաքին ԱՀ ցանկացած քաղաքում և համայնքում։ Այս հարցը իհարկե իր լուծումը գտավ ԱՀ Արդարադատության նախարարի հետ ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի հանդիպումից հետո։ Ապա նաև քաղաքապետի կողմից լիազորված հանրային երեք ծառայողներին պարտադրվել էր , որ երեքն էլ միանգամից ստորագրեն ստորագրահավաքի համար նախատեսված ձևաթերթիկի տակ, մինչդեռ դա պետք է արվեր հերթափոխով։ Այս ամենից զատ պետական բոլոր կառույցների աշխատակիցներին պարտադրվել է չմասնակցել ստորագրահավաքին՝ ընդհուպ մինչև վախի սպառնալիքներ հնչեցնելը և պահանջելը նրանցից անձը հաստատող փաստաթղթեր։ Նախաձեռնող խումբը հետամուտ կլինի այսպիսի անօրինական գործողությունների բացահայտմանը և նրանց լուսաբանմանը, ապա նաև օրինական դաշտում այս բոլոր հարցերի հանգուցալուծմանը։ [b]Ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր