1421 դիտում
15:25 27-06-2019
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահին
Հունիսի 25-ին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մաուրերին (Uely Maurer)։
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Շվեյցարիայի նախագահը շնորհավորեց Անդրանիկ Հովհաննիսյանին ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Դեսպան Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների միջև տարբեր բնագավառներում իրականացվող երկկողմ փոխգործակցությանը՝ ուրվագծելով դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Դեսպանը Շվեյցարիայի նախագահին ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Երկուստեք ընդգծվեց հայ-շվեյցարական տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
21:20 25-09-2014
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կոստա Ռիկայի նախագահին
1324 դիտում
17:19 05-02-2014
Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահին
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1018 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք