39503 դիտում
10:16 26-06-2019
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերցին ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 22-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի, քրեական հետախուզության պետ Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են Երևանում ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանություն էր դիմել Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Իոննա Օկամպոինը և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը 2 ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ վերցրել է 30 հազար դրամ:
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խարդախությունը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը և Երևանի բնակիչ, 49-ամյա Գոռ Մարտիրոսյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս ներկայացել են գծային բաժին, գումարը վերադարձրել են տուժողներին և ստորագրությամբ բաց են թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1818 դիտում
21:02 18-11-2019
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)