1494 դիտում
21:02 18-11-2019
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։
Բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը, համագործակցելով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի մի շարք հանգամանքներ։
Հաղորդումից ժամեր անց ոստիկանները օդանավակայանի թռիչքուղուց կասկածանքով բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք աշխատում են օդանավակայանում․ երկուսը՝ որպես կառամատույցի գործակալ, մեկը՝ կառամատույցի օպերատոր։
Ինքնաթիռից ուղեբեռների բեռնաթափմամբ ու բարձմամբ զբաղվող ընկերության ավտոմեքենայում էլ հայտնաբերվեցին հափշտակված զարդերը։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
01:59 21-11-2019
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2329 դիտում
23:01 25-11-2019
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օտարերկացի հետախուզվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
463 դիտում
21:23 29-04-2024
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
862 դիտում
21:14 29-04-2024
Ավարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
502 դիտում
20:58 29-04-2024
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում