6331 դիտում
19:20 24-06-2019
Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը. NEWS.am
Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։
Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։
[url=https://news.am/arm/news/520251.html?fbclid=IwAR24HOOyQ2CTALgR0GWxXWzVBqQEzfI2ZpGGH7X1dmI7B9__Leyoh34J4eU]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնեց, որ ողջամիտ չի համարում 200.000 դրամ բռնագանձելու որոշումը և այն կբողոքարկի։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/520251.html?fbclid=IwAR24HOOyQ2CTALgR0GWxXWzVBqQEzfI2ZpGGH7X1dmI7B9__Leyoh34J4eU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5243 դիտում
17:25 01-11-2018
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով միջնորդության մերժումը բողոքարկվելու է. Tert.am
856 դիտում
14:49 21-05-2020
«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
1511 դիտում
16:49 16-04-2019
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց 5 ամսով
Այս բաժնից
361 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
262 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
331 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն