Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը
Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների պահանջների մի մասը, այն է՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:
Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հայտարարել է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
«Վրացական երազանքը» որոշում է ընդունել 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ անցման զրոյական արգելքով»,-ասել է Իվանիշվիլին բրիֆինգում։