Ֆրանսիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆրանսիայում այսօր՝ հունիսի 21-ին, 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Ֆրանսիական սեյսմոլոգիական ազգային ծառայությանը, գրեթե ողջ երկիրը ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բրեսյուիր քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են ողջ երկրի տարածքում, մասնավորապես՝ Լե Մանում, Նանտում, Ռենում, Կաննում, Բորդոյում և Նորմանդիայում:
Ներկա պահին տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: