211652_close_icon
views-count963 դիտում article-date 09:37 19-06-2019

Ինչո՞ւ «Իմ քայլ»-ականները Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեցին. ամեն ինչ կանխորոշվա՞ծ էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Քանի որ 88 հոգուց բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունից բացականեր կային, ապա ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններից, չնայած քննադատությանը, գոնե 11-ից ավելի պատգամավոր կողմ է քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը: Երեկ բավականին պասիվ էին «Իմ քայլը» խմբակցության անդամները: Օրինակ` ընդամենը 9 պատգամավոր էր գրանցվել թեկնածուին հարց ուղղելու համար այն դեպքում, երբ նախորդ թեկնածուներին 19 պատգամավոր էր հարց ուղղել, որոնց մեծամասնությունը եղել է «Իմ քայլ»-ից, իսկ երեկ միայն 4-ն էին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք այս պատկերը վկայում էր, որ արդյունքը կանխորոշված էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի: Բայց «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ, թաքցնելու բան չկա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր