211652_close_icon

Մխիթար Հայրապետյանը գլխավորելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը

views-count1994 դիտում article-date 16:36 24-01-2019
Ազգային ժողովի Խորհրդի նիստում հունվարի 24-ին ձևավորվել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակության կազմը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր