Տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն. Հայկ Մարության. Tert.am
Ես չեմ ցանկացել առաջադրվել, ես վստահում եմ իմ կուսակից ընկերներին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
[url=https://www.tert.am/am/news/2019/06/16/hayk-marutyan/3026488]Tert.am[/url]-ի հարցին, որ ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից դժգոհություններ կան քաղաքի կառավարման մասով և որ տապալել եք քաղաքի կառավարումը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բացարձակ այդպիսիբան չկա: Ծիծաղելի է տապալման մասին խոսելը, մենք բոլոր ուղղություններով շատ մեծ նվաճումներ ունենք»:
Քաղաքապետը հայտնեց, որ տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն, բայց ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք:
«Անցած շաբաթ եղել է կառավարությունում քննարկում: Կառավարությունում նույնպես հավանություն են տվել բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք: Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոս, ապա 50 տոկոսից ավելին: Պետությունը պետք է անի, որպեսզի մաքսիմալ էժան: 20 տարի տրանսպորտային ցանցը չի փոխվել, դուք ուզում եք 2-3 ամսում լինի, սա մեծ աշխատանք է, որը մեր թիմը կատարում է: Արդեն մենք պատրաստ ենք, որպեսզի վերջնական փուլ մտնենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ նախընտարական ծրագիրը ես և իմ թիմը ներկայացրել ենք 5 տարվա համար: Այսինքն, 5 տարվա ընթացքում պետք է լինի խոստումները»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/hayk-marutyan/3026488]այստեղ[/url]