1467 դիտում
15:59 15-01-2019
Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանների որոշ մասի ապամոնտաժման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր Երևանի քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի հիման վրա: Մեր գործողություններն էլ միայն ու միայն այս պայմանագրի շրջանակում են»,- նշեց Մարությանը:
Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի տնտեսավարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:
Հարցին, թե լրացե՞լ է, արդյոք, այդ 30 օրը և ե՞րբ է սկսվելու ապամոնտաժումը, քաղաքապետը պատասխանեց, որ սահմանված ժամկետն արդեն իսկ լրացել է, սակայն դեռ որոշ հարցեր կան:
«Դեռևս մի քանի գործընթաց կա կապված կադաստրի և այլ հարցերի հետ, այդ իսկ պատճառով այս պահին ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել: Որոշումը վերջնական է, քանի որ մենք, ընդհանրապես, ինչ-որ որոշում կայացնելու ժամանակ, քննարկում ենք, հետո նոր կայացնում: Բոլոր բիզնեսմեններն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ ծանոթ լինել միայն այն պայմանագրին, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»,- ասաց Մարությանը:
Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1135 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
742 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար
1396 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին