211652_close_icon
views-count2229 դիտում article-date 13:52 05-09-2018

Ընտրախախտումների դեմ պայքարի խստացման օրենսդրական փաթեթն ուղարկվել է ԱԺ

Վարչապետին կից գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը մշակել ու կառավարության միջոցով Ազգային ժողով է ուղարկել ընտրախախտումների դեմ պայքարին միտված օրենքների նախագծերի փաթեթ: Փոփոխություններով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների համար, երբ դրանք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, քանի որ այդօրինակ խմբերի նպատակը ընտրությունների արդյունքները կեղծելով սահմանադրական կարգի օրինական ձևավորման տապալումն է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության տարածած տեսանյութում ներկայացված են այն փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել օրենքների այդ նախագծերով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր