211652_close_icon
views-count1947 դիտում article-date 10:47 14-06-2019

ԲԴԽ-ում հրաժարականների շքերթը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսքանով դիմումների շարքը չի դադարի: Չի բացառվում, որ առաջիկայում հրաժարական տան ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի` հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ անդամների հարաբերությունները լարվել են: Ասել է թե` տան տիրոջ գնալուց հետո մեկը մյուսին չեն ենթարկվում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր