17335 դիտում
12:31 12-06-2019
Երևանում թալանել են Երևան քաղաքի ավագանու անդամի տունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչ՝ 26-ամյա Ասքանազ Աբրահամյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 13։30-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են տան դարպասի դուռը և մտնելով տուն՝ այնտեղից գողացել ձեռքի ժամացույց, արծաթյա մատանի և գումար։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները և փորձաքրեագետը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի ավագանու անդամ է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
760 դիտում
07:13 08-02-2024
ՔՊ-ական ավագանու անդամները նախընտրում են ավագանու անդամի մանդատը` ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»