ԱՄՆ-ում սմարթֆոնից մեկ շաբաթով հրաժարվելու դիմաց հազար դոլար են առաջարկել
ԱՄՆ-ում սմարթֆոնից մեկ շաբաթ չօգտվելու դիմաց հազար դոլար են առաջարկել: Մրցույթի նման պայմանով հանդես է եկել տեղական Frontier Communications ընկերությունը:
Նշվում է, որ մասնակիցները չեն մնա ամբողջությամբ առանց կապի միջոցի: Թույլատրում է օգտվել սովորական՝ ծալվող բջջային հետախոսից:
Յուրաքանչյուր մասնակից պետք է համառոտ նկարագրի դրդապատճառերը, թե ինչու է հենց ինքը արժանի դառնալ մրցույթի հաղթող:
Մրցույթի կազմակերպիչները չեն նշում, թե ինչպես են ստուգելու մասնակիցների ազնվությունը, ովքեր մեկ շաբաթ չպետք է օգտվեն սմարթֆոնից: