Շրի-Լանկայում 2 ավտոբուսների բախումից 19 հոգի տուժել է. ուղևորները ծեծել են վարորդներից մեկին
Շրի-Լանկայի հարավում երկու ավտոբուս են միմյանց բախվել, որի արդյունքում 19 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից 17-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ ավտոբուսներից մեկը գլխավոր մայրուղով Ակուրես քաղաք ընթանալիս է եղել, երբ բախվել է մեկ այլ ավտոբուսի, որը սկզբից կանգնել է, իսկ հետո ընկել ճանապարհամերձ փոսը:
Ընդ որում, ավտոբուսներից մեկի վարորդին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ վթարից հետո նրան ծեծել են ուղևորները: Ներկա պահին պարզվում են դեպքի մանրամասները: