Շենքի փլուզման հետևանքով Շրի Լանկայում ավելի քան 20 հոգի է վիրավորվել
Կառուցվող շենքի փլուզման հետևանքով ավելի քան 20 մարդ է վիրավորվել Շրի Լանկայում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Շենքը փուլ է եկել այն ժամանակ, երբ շինարարներն աշխատելիս են եղել տանիքում:
Ոստիկանները փնտրում են երեք կորածներին, որոնք ամենայն հավանականությամբ մնացել են փլատակների տակ: Իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: