211652_close_icon
views-count1781 դիտում article-date 17:46 07-06-2019

«Բլեյան, հեռացիր, մեր դպրոցը մոռացիր». բողոքի ցույց ընդդեմ Բլեյանի կրթական ծրագրի. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/06/07/1048770/?fbclid=IwAR2zp94kvkWxhsJbzRu2lJx3qgalF90uAn-O7Ow1_TA4tjaqRb70I4IrgMo]Aravot.am[/url]-ը գրում է. Կառավարության կողմից Աշոտ Բլեյանին տրամադրված 117 միլիոն դրամը խուճապ է առաջացրել Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժների ու ծնողների շրջանում: Այսօր վաղ առավոտից դպրոցի բակում հավաքված ծնողները դժգոհում էին, որ Աշոտ Բլեյանը, որի կրթահամալիրը իրենց դպրոցի բակում է, մի նպատակ ունի՝ կրթական պարտեզ, բնակելի արվարձան ծրագրի շրջանակում զավթի իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքն ու աշակերտներին: Նուբարյանի անվան դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը չցանկացավ դեռ կարծիք հայտնել ու չշտապեց ծնողների մտահոգությունների առնչությամբ մեկնաբանություն տալ, ասաց՝ մի քանի օրից հստակ տեղեկատվություն կստանան, ինքն այդ ժամանակ կխոսի: Հավաքված ծնողները գնացին նաեւ Բլեյանի մոտ, գրավոր վստահագիր խնդրեցին, որ ձեռք չի տալու իրենց դպրոցին, բացի այդ՝ եղան ծնողներ, որոնք սպառնացին՝ ձեզ համար շատ վատ կլինի: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/06/07/1048770/?fbclid=IwAR2zp94kvkWxhsJbzRu2lJx3qgalF90uAn-O7Ow1_TA4tjaqRb70I4IrgMo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր