211652_close_icon
views-count2243 դիտում article-date 11:45 07-06-2019

Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է 1 տրիլիոն 258 մլրդ դրամ հարկային եկամուտ

Հայաստանում հավաքված հարկային եկամուտների կատարողականը նախորդ տարի կազմել է 99.7 տոկոս: Փաստացի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 258 մլրդ դրամ: «[url=https://armenpress.am/arm/news/977580.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացմանը ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Եթե նոր մեթոդաբանությամբ ճշգրտված ծրագրային ցուցանիշը համեմատում ենք փաստացի հարկային եկամուտների թվի հետ, այսինքն` համապատասխանաբար 1 տրիլիոն 261 միլիարդը համեմատում ենք 1 տրիլիոն 258 միլիարդ դրամի հետ, ապա 2018-ի կատարողականը կազմել է 99.7 տոկոս: Ունենք թերհայտարարագրում, սակայն եթե վերցնենք վերջին 5-6 տարիների շարժը, կտեսնենք, որ 2013-ին եղել է 100 տոկոս: Սակայն այդ տարի ներդրվել է եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգը և ներմուծվել է եկամտային հարկի գործող մեխանիզմը, այսինքն նախկին եկամտահարկը և սոցիալական ապահովության վճարները միավորվել և դարձել են միասնական հարկ: Եվ 2013-ին զինված ուժերի զինծառայողների եկամուտները հարկվել են եկամտային հարկով»,-ներկայացրեց Անանյանը: Նա 2018-ը նախորդ տարիների համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման եղանակի առումով համարում է հեղափոխական: Նախորդ տարվա հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ ներդրվել է միասնական գանձապետական համակարգի գաղափարը, որի արդյունքում հունվարի 1-ից սկսած հարկային եկամուտ է համարվում այն բյուջետային ներհոսքը, որն ամրապնդված է հարկային հաշվարկով կամ հարկային պարտավորություն առաջացնող վարչական ակտով, որը չի եղել նախկինում: ԱԱՀ-ի վերադարձի գումարը 2018 թվականին կազմել է 97 մլրդ դրամ` 2017 թվականի 41 մլրդ դրամի համեմատ:

Նմանատիպ նյութեր