964 դիտում
15:18 04-01-2024
Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին հավաքագրել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 296 մլրդ դրամով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«2 տրլն 221 միլիարդ դրամի շրջակայքում է կատարվել պետական բյուջեի եկամտային հատվածը՝ հարկային եկամուտների մասով, որը նախորդ տարվանից ավել է մոտ 296 միլիարդ դրամով»,-ասաց Բադասյանը:
Կառավարության կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու, ինչը, ըստ Բադասյանի, նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է:
Կառավարության գնահատմամբ՝ վարչարարությունը և հարկային կարգապահության բարելավումն էական դեր են կատարել ցուցանիշների ապահովման գործում:
ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ նախորդ տարի շատ բացահայտումներ են եղել, ստվերային շրջանառությունների մասով միլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել պետական բյուջե, որն անուղղակի ազդեցություն է ունեցել հարկային կարգապահության վրա:

Նմանատիպ նյութեր
2243 դիտում
11:45 07-06-2019
Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է 1 տրիլիոն 258 մլրդ դրամ հարկային եկամուտ
774 դիտում
13:15 02-06-2022
2022թ. հունվար-մայիս ամիսներին փաստացի հավաքագրվել են 761.8 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք
1986 դիտում
21:36 01-07-2019
2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել. Երևանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը