211652_close_icon
views-count823 դիտում article-date 15:46 06-06-2019

Դեսպան Կամիրշալյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Հունիսի 4-ին Մադրիդում Շվեդիայի և Լեհաստանի դեսպանությունների, ինչպես նաև Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության նախաձեռնությամբ Շվեդիայի դեսպանի առանձնատանը կայացան քննարկումներ՝ նվիրված ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին: Միջոցառմանը մասնակցեցին Իսպանիայի ԱԳՆ Եվրոպական միության հարցերով պետքարտուղար Լուիս Մարկո Ագիրիանո Նալդան (Luis Marco Aguiriano Nald), Շվեդիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Աննա Վեստերհոլմը (Anna Westerholm), Մադրիդում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Արևելյան գործընկերության մասնակից երկրների դեսպանները: Վերջիններս՝ այդ թվում նաև Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, հանդես եկան իրենց երկրների՝ Արևելյան գործընկերությանը 10-ամյա մասնակցության արդյունքներին նվիրված ելույթներով: Դեսպան Կարմիրշալյանն իր ելույթում մասնավորապես նշեց այն ձեռքբերումները, որ Հայաստանն ու հայ հասարակությունն ունեցել են Արևելյան գործընկերության շրջանակներում տասը տարիների ընթացքում իրականացված՝ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, կանանց խնդիրներին առնչվող ծրագրերի արդյունքում, կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակականության ապահովումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր