211652_close_icon
views-count31054 դիտում article-date 20:14 04-06-2019

Հավատում ենք, որ Կապի նախարար Հակոբ Արշակյանը Ստեփանավանի թունելը նույնպես լույսով կպատի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին ամիսներին Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ նախարար Հակոբ Արշակյանի և Հայավտոճան ընկերությունը ՝ գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ, իրական աշխատանքներ են կատարում մայրաքաղաքից դուրս ավտոճանապարհների վերանորոգման, որոշ դեպքերում էլ կապիտալ, դա անզեն աչքով էլ երևում է: Կապի և տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը և Հայավտոճան ընկերության նախկին տնօրեն Աշոտ Արշակյանը հսկայական աշխատանքներ էին կատարել մարզերում վտանգավոր ավտոճանապարհների խնդիրները լուծելու ուղղությամբ: Մեծ թվով ճանապարհներին տեղադրվել են պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ, ցուցանակներ, երթևեկությունը կարգավորող նշաններ, իսկ նախարար Վ. Մարտիրոսյանը անձամբ էր իր հսկողության տակ վերցրել մարզերում գտնվող կամուրջների, ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհների արտաքին լուսավորման հարցը: Նշված թեմաներով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել: Վերջին ամիսներին Հ. Արշակյանը նույնպես ահռելի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ ու մինչ որոշ ֆեյսբուքյան օգտատերեր կարկատած ճանապարհների լուսանկարներ են հրապարակում համացանցում, նախարար Հ. Արշակյանը լուռ, առանց ամպագոռգոռ գովազդի իր գործն է անում: Վերջին շաբաթների ընթացքում Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի թունելում արտաքին լուսավորությունը հիմնովին վերանորոգվել է ու հիմա վարորդները առանց ավտոմեքենայի լույսերը միացնելու կարողանում են անվտանգ երթևեկել թունելով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն նույն պատկերը չես կարող ասել Երևան-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի թունելի մասին: Այն բավականին անմխիթար վիճակում է գտնվում, իսկ արտաքին լուսավորության մասին էլ խոսք լինել անգամ չի կարող: Լրիվ կարծես դժոխքի ճանապարհով անցնես՝ մութ ու խավար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուսով է, որ կապի նախարարը ժողովրդին հայտնի Ստեփանավանի թունելում էլ վերջապես լույս կբերի ու վարորդները հիշողության գիրկը կուղարկեն մութ ու խավար թունելի մասին իրենց հիշողությունները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր