211652_close_icon
views-count148447 դիտում article-date 14:23 04-06-2019

Երևանում բախվել են 36-ամյա վարորդի Lexus-ը և 33-ամյա վարորդի Mitsubishi-ն. «օրենքով գող» Զապը աջ նախաբազկի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սուրեն Իշխանյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GX 773 համարանիշի և Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Համլետ Գևորգյանի վարած Lexus մակնիշի 33 NN 555 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Սողոյանը «աջ նախաբազկի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով վիրահատվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Սողոյանը հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Զապն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Մեսրոպ Դավթյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր