211652_close_icon
views-count20423 դիտում article-date 16:44 01-11-2014

«Օրենքով գող» Զապը մի շարք առողջական խնդիրներ ունի, որոնք կարող են ազդել նրա կալանքի որոշման վրա. նա անգամ հիվանդանոց է տեղափոխվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, մի շարք առողջական խնդիրներ ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում աաց նրա փաստաբանը՝ Վահագն Մարտիրոսյանը: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել կալանքի որոշման վրա, պատասխանեց. «Գուցե: Չեմ կարող ասել, բայց ես բողոքարկելու եմ կալանքի որոշումը: Երեկ կերակրափողի խնդիր է ունեցել եւ եւս մի քանի հիվանդություններ ունի: Երեկ մինչև դատարան բերելը նրան տեղափոխել էին հիվանդանոց: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի սանկցիան տալուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»: Ի դեպ, մեր տեղեկություններով, ներկա պահին ճշտվում է Անդրանիկ Սողոյանի քաղաքացիության հարցը. եթե նա ՀՀ քաղաքացիություն ունենա, շատ հնարավոր է, որ Հայաստանում պատիժը կրի: Փաստաբանը, արձագանքելով այս հանգամանքին, ասաց. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալը ՀՀ քաղաքացի է»: Իսկ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը S[b][color=#CC0000]HAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Սողյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է եւ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելու հարց չի բարձրացվել: Մինչեւ այդ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հատնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նշված դատարան՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել է կալանքի: Դատավորը մերժել էր նաև գրավի դիմաց ազատ արձակելու նրա փաստաբանի միջնորդությունը: ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվել նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, ովքեր հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն են կատարել դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում է կայանված եղել նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արձագանքելով հարցին, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից հոկտեմբերի 30-ին Երևանի Խորենացի փողոցից բերման ենթարկված «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանը, ում նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել էր եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում, արտահանձվելու՞ է Չեխիայի Հանրապետություն, թե ոչ, արձագանքեցին. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հանձնել Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոնշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով, իսկ հանձնումը բացառող հանգամանքների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պետք է լուծեն նրան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ղեկավարվելով Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին, 6-րդ և 16-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 478.2.-րդ, 479-րդ հոդվածների պահանջներով ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ»: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում էր նրա կալանավորման հարցը: Ի դեպ, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Սողոյանն իր «Զապ» մականունը ստացել է դեռ մանկուց՝ «Զապորոժեց»-ի հետ նմանության համար, իսկ «օրենքով գող» «կնքվել է» 20 տարի առաջ՝ 26 տարեկան հասակում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշել էինք նաեւ, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր