211652_close_icon
views-count2661 դիտում article-date 09:36 03-06-2019

Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է

2018 թվականի հունիսի 3-ին նշվում է Հեծանիվի համաշխարհային օրը (World Bicycle Day), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի ապրիլին (բանաձեւ 72/272), գրում է Calend.ru-ն: Փաստաթղթի համահեղինակները 56 երկրներ են: Քանի որ հեծանիվը էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտի միջոցն է, դրա կիրառումը նպաստում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքին, առողջության պահպանմանը եւ սպորտի զարգացմանը: Եվ այս ամենը համահունչ է ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունված կայուն զարգացման նպատակներին: Իսկ հեծանվասպորտի ծագումը թվագրվում է 1868 թվականի մայիսի 31-ին, երբ Փարիզի արվարձանի այգիներից մեկում տեղի է ունեցել 2000 մ երկարությամբ առաջին հեծանվավազքը: Ի դեպ՝ մի շարք երկրներում հեծանիվներն այժմ լայնորեն տարածված են, իսկ որոշ պետություններում՝ դրանք ազգային փոխադրամիջոց են: Ընդ որում՝ ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին հեծանիվին ուշադրություն դարձնել ոչ միայն որպես ֆիզիկական եւ հոգեկան առողջության եւ բարեկեցության բարելավման միջոցի, այլեւ հասարակության մեջ հեծանիվ վարելու մշակույթ ձեւավորելու համար:

Նմանատիպ նյութեր