1571 դիտում
20:41 01-06-2019
Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակի նկատմամբ
Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք գրողների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձ կատարող «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆաքի նկատմամբ, հայտնում է [url=https://www.theguardian.com/books/2019/may/31/turkey-puts-novelists-including-elif-shafak-under-investigation]The Guardian[/url]-ը:
Էլիֆ Շաֆաքը նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում սպառնալիքներով հազարավոր հաղորդագրություններ է ստացել: Հեղինակի համար զարմանալի է այն հանգամանքը, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության բարձր մակարդակ ունեցող երկրի իշխանություններն այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, հետապնդում են խնդրի մասին բարձրաձայնող գրողներին:
«Սա մեծագույն ողբերգությունն է: Այս ամենը վերածվել է վհուկների որսի»,- նշել է Էլիֆ Շաֆաքը:
The Guardian-ը հիշեցնում է, որ դեռևս 2006թ․-ին Շաֆաքը դատարանի առջև էր կանգնել «թրքականությունը վիրավորելու» մեղադրանքով: Այն ժամանակ դատարանը նրան մեղադրում էր «Ստամբուլի բիճը» վեպում Հայոց ցեղասպանության մասին գրելու համար:
Նմանատիպ նյութեր
2925 դիտում
17:00 18-01-2016
Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Քըլըչդարօղլուի դեմ՝ Էրդողանին վիրավորելու համար
862 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
2091 դիտում
11:17 31-07-2015
Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդի դեմ հետաքննություն են սկսել
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am