211652_close_icon
views-count2227 դիտում article-date 17:02 31-05-2019

ԲԴԽ կազմում կա երիտասարդ, որը պատրաստ է հեղափոխականի հագուստ հագնել. Երվանդ Վարոսյան. pastinfo.am

«Ներկայիս կազմով ԲԴԽ-ն որեւէ քայլ չի կարող ձեռնարկել, այն պետք է ամբողջությամբ փոխվի, բայց միայն այն պայմանով, եթե իմանանք, թե հաջորդ քայլով ում է իշխանությունը տեսնում ԲԴԽ կազմում»,- «[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/05/30/%D4%B2%D4%B4%D4%BD-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4-%D5%B8%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A7-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF-%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC/842471?fbclid=IwAR0hpUcjJ1RCny-a-WfvZxbSCEffTkK7KMZFv1dvAlPOepAoAD9ladbrz54]Փաստինֆո[/url]»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Ըստ փաստաբանի՝ ԱԺ ամբիոնից հնչող կոչերը՝ ԲԴԽ անդամներին հրաժարական տալու պահանջով, ավելի շատ հնչում են այն իմաստով, որ ԲԴԽ-ն բավարար չափով լոյալ չէ գործադիր իշխանությանը. «Մինչդեռ ես կարծում եմ, որ ԲԴԽ այս կազմը չպիտի լինի այդտեղ, որովհետեւ, հակառակը, լոյալ է գործող իշխանությանը։ Իսկ եթե չմտածված կերպով ասվում է, որ բոլորը պետք է հրաժարական տան, եւ վերջ, դա կարող է հանգեցնել եւ ձախողման, եւ կոլապսի»։ Երվանդ Վարոսյանը նշեց, որ կարեւոր է հասկանալ մի բան. «Ներկա պահին գործադիր եւ օրենսդիր իշխանությունները պատրա՞ստ են ունենալ իրենցից անկախ ԲԴԽ, թե ոչ, եթե պատրաստ չեն, ինձ համար տարբերություն չկա՝ այս կազմով կլինի Խորհուրդը թե մեկ այլ, միեւնույն է, նա այդ պարագայում իր առաքելությունը չի կարող կատարել։ Այսինքն՝ ԲԴԽ-ն պիտի ապահովի առաջին հերթին իր, ապա նաեւ՝ դատական համակարգի լիակատար անկախությունը գործադիրից, բայց իրենք այս կազմով ոչինչ չարեցին դա ապահովելու համար, եւ այն դատավորները, որոնք հայտնվեցին քննադատության, ֆեյքային հարձակումների, հասարակության որոշ հատվածների հարձակումների թիրախում, բավարար չափով պաշտպանություն չստացան ԲԴԽ-ից»։ Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ այս Բարձրագույն դատական խորհուրդը Բարձրագույն դատական խորհուրդ չէր. «Այն անհայտ պայմաններում անհայտ մեխանիզմով ընտրված, ժամանակին լոյալ մարդկանց հավաքածու էր, որ հիմա էլ է փորձում լոյալ գտնվել»։ Մեր զրուցակիցը նկատեց, որ ԲԴԽ կազմում կա երիտասարդ, որը պատրաստ է հեղափոխականի հագուստ հագնել. «Այսինքն՝ նա արդեն հրամցվում է իշխանություններին, մինչդեռ մենք պիտի փորձենք այդ հրամցվողներից ձերբազատվել, այդ ժամանակ միայն կունենանք Բարձրագույն դատական խորհուրդ, հակառակ դեպքում, ունենալու ենք պիոների կեցվածքով երիտասարդների, ինչը մեզ ոչինչ չի տալու»։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է փոխվեն ԲԴԽ գիտնականները, որից հետո Դատավորների ընդհանուր ժողովին պետք է հնարավորություն տրվի նոր պայմաններում նոր ընտրություններ կատարել. «Ես չեմ կարծում, թե չկան այդ մարդիկ, ովքեր կարող են լինել ԲԴԽ-ում, հարցն այստեղ իշխանության պատրաստակամության մեջ է»։ Ինչ վերաբերում է գիտնականներին, Երվանդ Վարոսյանը նշեց, որ նրանք դեռ նախորդ իշխանության ժամանակ տեղ էին զբաղեցնում ԲԴԽ-ում այն սկզբունքով, որ հանդիսանում էին ինչ-որ մեկի մարդը, եւ ընտրվում էին հասարակության համար անհայտ ձեւով, ինչն էլ, ըստ փաստաբանի, հանգեցրեց վիճակի, երբ նրանք պատրաստ են ցանկացած իշխանությանը լոյալ լինել։ Հարցին՝ արդյո՞ք ԱԺ-ն կկարողանա ԲԴԽ անդամ ընտրել այն պարագայում, երբ արդեն երկրորդ անգամ մերժեց ՍԴ անդամի թեկնածությունը, փաստաբանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից, բայց եթե պետք է այնպես ստացվի, որ ընտրեն իրենց մարդուն, ապա դա պետք չէ»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://www.pastinfo.am/hy/news/2019/05/30/%D4%B2%D4%B4%D4%BD-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4-%D5%B8%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A7-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF-%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC/842471?fbclid=IwAR0hpUcjJ1RCny-a-WfvZxbSCEffTkK7KMZFv1dvAlPOepAoAD9ladbrz54]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր