2217 դիտում
21:10 30-05-2019
Քրեակատարողական ծառայությունում իրականացվել է քաղաքացիների ընդունելություն
Մայիսի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելությունը, որն ըստ սահմանված կարգի՝ տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի:
Ընդունելության եկած քաղաքացիների դիմումները տարբեր էին և կապված էին ազատազրկված անձանց առողջական, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և դատապարտյալ հարազատներին մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հարցերի հետ:
Նախկինում առողջական խնդիրներ ունեցող, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում վիրահատված և բուժում ստացած դատապարտյալի հարազատները եկել էին ընդունելության՝ նախ անձամբ շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնելու Ծառայության պետ Ա. Մխոյանին, բուժող և վիրահատող բժիշկներին՝ ցուցաբերած հոգատարության, մարդկային վերաբերմունքի և մոտեցման համար, ինչպես նաև խնդրելու, որ հնարավորության դեպքում իրենց հարազատի համար կազմակերպվի ևս մեկ ստացիոնար բուժում: Վերջիններիս Ծառայության պետը մանրամասն ներկայացրեց դատապարտյալներին
ստացիոնար բուժում տրամադրելու գործընթացը՝ հավելելով, որ վերոնշյալ դատապարտյալը կարող է բուժօգնություն ստանալ նաև տեղում, իսկ անհրաժեշտության դեպքում բուժող բժիշկների որոշմամբ նրան կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ուսումնասիրելով ընդունելության եկած մյուս քաղաքացիների խնդրանք-դիմումները, որոնք արդեն վերաբերում էին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը և դատապարտյալների տեղափոխմանը մեկ այլ հիմնարկ, Ա. Մխոյանը յուրաքանչյուրին տվեց հանգամանալից պատասխաններ՝ բացատրելով այդ հարցերի լուծման՝ օրենքով սահմանված ընթացակարգերը:
Քաղաքացիները Ծառայության պետին հայտնեցին իրենց անկեղծ շնորհակալությունը ընդունելության, լիարժեք պատասխանների և օժանդակության համար:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1682 դիտում
15:08 01-12-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայությունում իրականացվել է քաղաքացիների ընդունելություն
1700 դիտում
16:35 29-06-2018
Քրեակատարողական ծառայությունում իրականացվել է նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն
1608 դիտում
23:18 28-03-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացվել է քաղաքացիների հերթական ընդունելություն
Այս բաժնից
1573 դիտում
15:12 23-01-2025
Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա
670 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)