Քրեակատարողական ծառայությունում իրականացվել է նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն
Հունիսի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն, որը, ըստ կարգի, կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի:
Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում կապված էին դատապարտյալների առողջական խնդիրների, այլ հիմնարկ տեղափոխման, ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու հետ:
Ծառայության պետին դիմեցին նաև քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար:
Մանրամասն ուսումնասիրելով յուրաքանչյուր դիմումը՝ Ա. Մխոյանը հստակ պատասխանեց քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին, ծանոթացրեց դրանց լուծման ընթացակարգերին, տեղում տվեց հանձնարարականներ որոշ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ:
Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ծառայության պետին ընդունելության և լիարժեք պատասխանների համար:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]