211652_close_icon
views-count1905 դիտում article-date 13:24 30-05-2019

Արցախի նախագահի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է. «Երկիր ծիրանի»

Արցախի գործադիր իշխանության ղեկավարի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: «Արցախում մեկնարկած գործադիր իշխանության ղեկավարի ընտրության քարոզարշավը, 2019 թվականի մայիսի 29-ի գիշերից, լույս մայիսի 30-ը, մտել է անհանդուրժողության եւ պառակտման նոր փուլ: Այդ ուշ գիշերին Սեւանի մայրուղու` Սեւան-Մարտունի ճանապարհահատվածի փակելը, եւ Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Բաբայանի քաղաքական թիմակիցների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելը` ահազանգ են ազգային պառակտման սադրիչ գործողության իրականացման, եւ կարող են հիմք հանդիսանալ անթույլատրելի արյունալի բախման` հայ ազգի տարբեր հատվածների միջեւ: Մենք իրավունք չունենք թույլ տալու սխալներ: Արցախում գործադիր իշխանություն ձեւավորելու համար քաղաքական պայքարը պետք է ընթանա օրինականության սկզբունքի հիման վրա: Արցախը, որպես Հայոց արդի պետականության լինելիության կարեւոր բաղկացուցիչ մաս, քաղաքակիրթ ընտրությունների միջոցով պետք է եւ կարող է ընտրել գործադիր իշխանության ղեկավար, իսկ այդ ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր