Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում հնչեց ավանդական դարձած «Վերջին զանգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում հնչեց ավանդական դարձած «Վերջին զանգը»: Առավոտը դպրոցի շրջանավարտների և մասնակից հյուրերի համար առանձնահատուկ էր. տոնական ու ջերմ տրամադրություն էր տիրում: Դասղեկներ Ռուզաննա Հախվերդյանն ու Մարիետա Քոչարյանը հուզված էին։ Դասղեկ Ռ. Հախվերյանին իրենց պարով ողջունելու էին եկել «Տաթև» պարային խմբի փոքրիկ հրեշտակները և նախկին շրջանավարտներ, ովքեր միշտ կապ են պահում սիրելի դպրոցի հետ:
Ոգևորության ալիքը բեմից փոխանցվեց հանդիսատեսին, երկինք բաց թողեցին խաղաղության աղավնիներ: Թիվ 27 կրթօջախը կրկին ու կրկին ապացուցեց, որ միշտ առաջադեմ է տարաբնույթ միջոցառումների ժամանակ:
Տնօրեն Գարեգին Քարհանյանն էլ շնորհավորեց՝ աշակերտներին մաղթելով ուժ ու եռանդ՝ հասուն կյանքի դժվարությունների, խոչընդոտների հաղթահարման համար, և որ ամեն աշակերտ գտնի իր հաջողության տանող ճանապարհը:
Լուսանկարները՝ Արմիեն Դանիելյանի