211652_close_icon
views-count20104 դիտում article-date 22:08 26-05-2017

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում հնչեց «Վերջին զանգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում տեղի ունեցավ 9-րդ դասարանի Վերջին զանգի արարողությունը: Դպրոցում կայանալիք թվով 26-րդ Վերջին զանգի արարողությանը իրենց մասնակցությունը ունեցան 51 շրջանավարտներ: Նրանք իրենց ողջույնի խոսքը հղեցին դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, միջոցառմանը ներկա գտնվող մյուս հյուրերին: Շրջանավարտների կողմից հնչեցին ուսուցչին նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, ցուցադրվեցին հայրենասիրական պարեր: Դպրոցի համար մեծ պատիվ և ուրախություն էր նշել նրա շրջանավարտներից մեկին, ով մարզական ասպարեզում մեծ հաղթանակի էր արժանացել`բարձր պահելով թե իր, և թե դպրոցի պատիվը: Վերջին զանգի արարողության ավարտին դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը,դասղեկներ` Ցողիկ Մատինյանը և Ալլա Զուրաբյանը իրենց բերեմաղթանքները հղեցին շրջանավարտներին` նրանց մաղթելով բարի երթ: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր