211652_close_icon
views-count15950 դիտում article-date 23:20 25-05-2019

«Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագիրը կարևոր կրթական նշանակություն ունի. հարցազրույց Լևոն Ղասաբօղլյանի հետ

«Ֆուտբոլը Բարեկամության Համար» միջազգային ծրագրին իր ակտիվ մասնակցությունն ունի նաև Հայաստանը: Ծրագրի նպատակների և առաջիկա աշխատանքների մասին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը զրուցեց Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի անդամ է Լևոն Ղասաբօղլյանի հետ: - Արդեն յոթերորդ տարին է, ինչ նախագիծը իրականացվում է: Հիմնական նպատակը ամբողջ աշխարհում երեխաների հավասարության քարոզումն է, որոնք խարսխված են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են՝ հավասարություն, հաղթանակ, բարեկամություն, ընկերություն և այլն: Նախկինում ծրագրին մասնակցում էին թիմեր, հետո կանոնակարգում փոփոխություններ եղան, և նախ ամեն երկրից մեկակական ներկայացուցիչ էին մասնակցում, այժմ՝ երեքական երեխաներ. 2 տղա և մեկ աղջիկ: Բացի այդ, այս տարին նաև միջոցառումներին կմասնակցեն նաև յուրաքանչյուր երկրի մեկական մանկական մարզիչ, այսինքն՝ անձինք, որոնք ցանկանում են մանկական մարզիչ դառնալ և նաև մանկական լրագրող, քանի որ միջոցառումների անցկացման վայրում կա մանկական մամլո կենտրոն: Ծրագիրը բավական հագեցած է: Այնտեղ «Բարեկամության» մրցաշար է լինում, երեխաներին մի թիմում են ընդգրկում, պարտադիր չէ, որ մի երկրի երեխաները նույն թիմում խաղան: «Բարեկամության» հավաքականների կազմում տարբեր ազգության երեխաներ են լինում: Եվ այդ հավաքականները երկու օր տևող մրցաշարում արագ-արագ խաղում են միմյանց միջև: Նման մրցաշարերում կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ՝ բարեկամության մթնոլորտը, միջավայրը, իրար ճանաչելու, շփվելու էներգետիկան: Ծրագրին մասնակցում են իրար հակամարտող երկրների երեխաներ, սակայն այնտեղ տիրում է բացառապես բարեկամության մթնոլորտ՝ «Սպորտն՝ առանց քաղաքականության» սկզբունքով: Իսկ միջոցառման ավարտին մասնակիցներն իսկական նվեր է սպասվում. բոլորին ուղարկում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ դիտելու: Այսինքն, միջոցառումը միշտ կազմակերպվում է համաշխարհային ֆուտբոլի որևէ խոշոր իրադարձությանն ընդառաջ: Օրինակ, 2018թ. աշխարհի առաջնությունն էր, և երեխաները ներկա եղան նրա բացման արարողությանը: Այս տարի ընտրությունը կանգ առավ «Բանանցի» վրա, որն ունի մանկապատանեկան դպրոց, ունի աղջիկների դպրոց և հենց նրանց երեխաներն էլ կներկայացնեն Հայաստանը: - Այս ծրագիրը մարզական ի՞նչ նպատակներ է հետապնդում: - Մարզական բաղադրիչն այստեղ ամենակարևորը չէ. 11-12 տարեկան երեխաների համար նման միջոցառմանը մասնակցել, փորձ ձեռք բերել, ֆուտբոլի աստղերին մոտիկից տեսնել ու շփվել, այդ ամենը ամբողջ կյանքում հիշելու են և դա նրան ֆուտբոլային զարգացման համար կարևոր խթան է հանդիսանալու: Սա ավելի շուտ հասարակական-սոցիալական կրթական ծրագիր է, որի հիմքում ֆուտբոլն է, աշխարհի թիվ մեկ մարզաձևը: - Մենք միշտ համագործակցել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, բայց այս տարի ծրագրի ղեկավարությունը ՀՖՖ-ի ղեկավարությանը առաջարկեց համագործակցությունը ակումբների հետ իրականացնել, քանի որ մինչ այդ միշտ ՀՖՖ-ի հետ էր անմիջական համագործակցությունը: Իսկ ՀՖՖ-ին առաջարկվեց համագործակցել մարզիչների հետ կապված դպրոց-ուսուցում ծրագրի շուրջ, սակայն Ֆեդերացիան հրաժարվեց համագործակցությունից: Դժվարանում եմ ասել, թե ինչի հետ էր կապված ՀՖՖ-ի նման դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր