1485 դիտում
14:00 24-05-2019
Դեսպան Չարչօղլյանը և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոխարիսը կարևորել են հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը
Մայիսի 23-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունեց ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խարիս /Հարի/ Թեոխարիսին (Harry Theocharis):
Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորեց հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Թեոխարիսն իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ինչպես երկու երկրներում ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:
Դեսպան Չարչօղլյանն ընդգծեց հայ-հունական տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և զրուցակցին ներկայացրեց իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունն ու առավելությունները:
Պարոն Թեոխարիսը Հայաստան այցելելու և տեղում գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենալու ցանկություն հայտնեց՝ նշելով, որ իրենց կուսակցությանն անդամակցող և դրան հարող մի շարք գործարարներ նույնպես հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1018 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1027 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք