5491 դիտում
20:43 23-05-2019
Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը Մխիթարյանին օգտագործում է սադրիչ նպատակներով
Ադրբեջանի արտգործնախարարության մամլո-խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմեկնել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
«Անձամբ ես՝ որպես ԱԳՆ մամլո-խոսնքլ, ի պատասխան այս թեմայով հարցերին, բազմիցս ընդգծել եմ, որ Ադրբեջանը չի նույնականացնում սպորտն ու քաղաքականությունը:
Ադրբեջանը առաջին անգամ չէ, որ հեղինակավոր մարզական միջոցառումներ է անցկացնում, որոնց մասնակցել են նաև հայկական ծագումով մարզիկները:
Ցավոք սրտի, այս քայլը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը մտադիր չէ իր ժողովրդին խաղաղության պատրաստել, ինչպես նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:
Հայաստանը «Արսենալի» հայ խաղացողին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար: Անիմաստ ու ծիծաղելի է, որ մոնոէթնիկ Հայաստանը, որը էթնիկ զտումներ է կատարում օկուպացված ադրբեջանական տարածքներում, Ադրբեջանին մեղադրում է ռասիզմի մեջ:
Ադրբեջանում տարբեր կրոնների ու էթնիկ խմբերի խաղաղ համագոյակցումը ամբողջ աշխարհին լավ է հայտնի», ասել է Աբդուլաևան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2848 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am
3124 դիտում
11:31 22-12-2024
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
3544 դիտում
19:24 21-12-2024
«Բարսելոնա»-ի լեգենդները կրկին հաղթել են «Ռեալ»-ի լեգենդների թիմին